Միխեիլ Ղավելաշվիլի. Ուշացումով շնորհավորում եմ իմ մուսուլման հայրենակիցներին Ռամադանի և Նովրուզ Բայրամի կապակցությամբ, շնորհակալություն եմ հայտնում վերջին օրերին մեզ ցուցաբերած համերաշխության արժանի օրինակի համար

11:14, 24.03.2026

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին շնորհավորում է իր մուսուլման հայրենակիցներին Ռամադանի և Նովրուզ Բայրամի կապակցությամբ:

Ղավելաշվիլին շնորհակալություն է հայտնում իր մուսուլման հայրենակիցներին այն համերաշխության համար, որը նրանք ցուցաբերել են Կաթողիկոս-Պատրիարքի մահը սգացող վրաց ուղղափառ քրիստոնյաների նկատմամբ:

«Շնորհավորում եմ մեր մուսուլման հայրենակիցներին Ռամադանի և Նովրուզ Բայրամի կապակցությամբ։

Խորապես շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն մեծ համերաշխության համար, որը ցուցաբերել եք Վրաց ուղղափառ քրիստոնյաներին, ովքեր սգում են Կաթողիկոս-Պատրիարք, Նորին Սրբություն և Երանություն Իլիա II մահը։

Ձեր որոշումը՝ կիսելու մեր ցավը այս դժվարին պահերին և հրաժարվելու Նովրուզ Բայրամի և Ռամադանի տոները նշելու միջոցառումներ անցկացնելուց, եղբայրության, բարեկամության և փոխադարձ հարգանքի հստակ հաստատումն է, որի վրա հիմնված են մեր հայրենակիցների՝ քրիստոնյաների և մուսուլմանների միջև հարաբերությունները։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում խաղաղություն, երջանկություն և բարգավաճում։ Շնորհակալություն եմ հայտնում վերջին օրերին մեզ ցուցաբերած համերաշխության արժանի օրինակի համար», – հայտարարել է Միխեիլ Ղավելաշվիլին։

Նմանատիպ