Միխեիլ Ղավելաշվիլի. Իլիա Երկրորդի վիճակը ծանր է, պետք է հույս ունենանք, որ ամեն ինչ լավ կլինի, և Պատրիարքը կապաքինվի
Մենք պետք է հույս ունենանք, որ ամեն ինչ լավ կլինի, և պատրիարքը կապաքինվի,- լրագրողներին ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Կովկասյան բժշկական կենտրոնում, որտեղ նա այցելել էր՝ պատրիարքի առողջական վիճակին ծանոթանալու համար։
Ղավելաշվիլիի խոսքով՝ այս փուլում Իլիա II-ի առողջական վիճակը ծանր է։
«Ինչպես գիտեք, մեր Սրբազնագույնն ու Երանաշնորհը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակը ծանր է, բայց բուժումը շարունակվում է։ Մենք բոլորս պետք է հույս ունենանք, աղոթենք, որ ամեն ինչ լավ ավարտվի, և պատրիարքը կապաքինվի և վերադառնա մեզ մոտ», – ասել է Միխեիլ Ղավելաշվիլին։
Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը ուշ գիշերը տեղափոխվել է Կովկասյան բժշկական կենտրոն՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Բժիշկների խոսքով՝ պատրիարքը ստամոքսից մեծ արյունահոսություն է ունեցել, որի պատճառով նա համապատասխան միջամտություններ է անցել, և արյունահոսությունը դադարեցվել է։ Ինչպես հայտնում են Կովկաս բժշկական կենտրոնից, Իլիա II-ը ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ միացված արհեստական շնչառության սարքին։