Միխեիլ Ղավելաշվիլի. Բողոքի ցույցերի հետևում կանգնած ուժը որևէ հետաքրքրություն չունի «Վրացական երազանքի» իշխանության և Եվրամիության միջև սերտ հարաբերությունների նկատմամբ, գործընթացները արհեստականորեն կազմակերպված են
Բողոքի ցույցերի հետևում կանգնած ուժը որևէ հետաքրքրություն չունի «Վրացական երազանքի» իշխանության և Եվրամիության անդամ պետությունների միջև սերտ հարաբերությունների նկատմամբ,- այս մասին «Դոյչե Վելե»-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին՝ խոսելով Վրաստանի խորհրդարանի առջև կայացած հանրահավաքի վերաբերյալ։
Նախագահի խոսքով՝ բողոքի ակցիայի մասնակիցները ֆինանսավորվող խմբեր են, և գործընթացները արհեստականորեն կազմակերպված են։
«Այս մարդիկ, հիմնականում երիտասարդներ, արտաքին ազդեցության տակ խաբված քաղաքացիներ են։ Մենք հույսը դնում ենք փաստերի վրա։ Ամեն ինչ հիմնված է փաստերի վրա։ Բողոքի ակցիաների հետևում կանգնած է մի ուժ, որը որևէ հետաքրքրություն չունի «Վրացական երազանքի» իշխանության և Եվրամիության անդամ պետությունների միջև սերտ հարաբերությունների նկատմամբ։ Գործընթացները արհեստականորեն կազմակերպված են և դիտավորյալ ազդեցության արդյունք են։ Նրանց գործողություններից ոչ մեկը ուղղված չէ քաղաքացիների բարեկեցությանը։ Դրանք հիմնականում ֆինանսավորվող խմբեր են՝ իրենց սեփական առաջնորդներով, որոնք եկել են արտասահմանից», – ասել է Միխեիլ Ղավելաշվիլին։