Միխեիլ Չխենկելին Վրաստանի Առաջին ալիքի աշխատակիցներին և ալիքի գլխավոր տնօրենին շնորհակալություն է հայտնել «Հեռուստադպրոց» նախագծի իրականացման համար
Միխեիլ Չխենկելին Վրաստանի Առաջին ալիքի աշխատակիցներին և ալիքի գլխավոր տնօրենին շնորհակալություն է հայտնել «Հեռուստադպրոց» նախագծի իրականացման համար

Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին Վրաստանի Առաջին ալիքի աշխատակիցներին և ալիքի գլխավոր տնօրենին շնորհակալություն է հայտնել «Հեռուստադպրոց» նախագծի իրականացման համար:

Ինչպես նշել է Միխեիլ Չխենկելին, «Հեռուստադպրոցը» բացառիկ նախագիծ է, որը կրթության նախարարությունն իրականացրել է Վրաստանի Առաջին ալիքի հետ միասին:

«Ստեղծվել է նոր ալիք, Առաջին ալիք – կրթություն, որը կմնա հենց այդպիսին: Ինչպես գիտեք, բոլոր ճգնաժամային իրավիճակներն ստեղծում են հնարավորություններ և այս գործընթացը դրա ակնհայտ օրինակն է, հեցն այս ճգնաժամային ժամանակաշրջանում է ծնվել գաղափարը և արդյունավետ իրականացվել: Սեղմ ժամկետում մոբիլիզացվեցին հեռուստառեսուրսները և ստացանք բացառիկ, շատ հայտնի արտադրանք՝ «Հեռուստադպրոց»,- հայտարարել է Միխեիլ Չխենկելին:

Նրա խոսքով, «Հեռուստադպրոց» նախագիծը շատ մեծ, դրական մարտահրավերներ ունի հանրության թվում և դուրս է եկել դպրոցի սահմաններից, քանի որ այս հաղորդումներին մեծ ուշադրությամբ են հետևում ոչ միայն աշակերտները, այլև՝ նրանց ծնողները, տատիկները, պապիկները:

«Շաբաթ-կիրակի օրերին կրթական և ճանաչողական հաղորդումներին ևս քաղաքացիները հետևում են մեծ հետաքրքրությամբ: Առաջինից մինչև 12-րդ դասարանը ներառյալ, ամբողջ ծրագիրը տեղափոխվել է հեռուստատարածք: Մենք մոբիլիզացրել ենք լավագույն, փորձառու մանկավարժներին: Ցանկանում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել Առաջին ալիքի աշխատակիցներին, ովքեր աշխատում էին շուրջօրյա ռեժիմում, որպեսզի այս նախագիծը լիներ հաջողակ: Շնորհակալություն Առաջին ալիքի ղեկավարությանը և անձամբ Վասիլ Մաղլափերիձեին, ոչ միայն որպես Առաջին ալիքին ղեկավարի, այլ՝  որպես «Հեռուստադպրոցի լավագույն ուսուցչին»,- հայտարարել է Միխեիլ Չխենկելին:

Նրա խոսքով, «Հեռուստադպրոցին ներգրավված են ուսուցիչներ, հոգեբաններ, ապահովված է ժեստերի լեզվով թարգմանությունը, կան նաև հեռուստադասեր ազգային փոքրամասնությունների համար:

Նախարարի հայտարարությամբ, շատ կարևոր է նաև, որ «Հեռուստադպրոցի» ձևաչափում եղել է դիմորդի ժամ, որտեղ ակադեմիական տարվա հետ միասին, դիմորդներին հանձնարարականներ էին տալիս փորձառու մասնագետները: