Միխայլովի հրապարակում հավաքվածներին տեսամիացմամբ դիմել է Միխեիլ Սաակաշվիլին. Ես վերադառնալու եմ ՈՒկրաինա, մինչ նոր հանդիպում
Միխայլովի հրապարակում հավաքվածներին տեսամիացմամբ դիմել է Միխեիլ Սաակաշվիլին. Ես վերադառնալու եմ ՈՒկրաինա, մինչ նոր հանդիպում

Կիևում «նոր ուժերի շարժում» կուսակցության երթը ավարտվել է: Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցները, Տարաս Շևչենկոյի հրապարակից երթով անցել են Կիևի փողոցներով և հավաքվել Միխայլովի հրապարակում: Պահանջը միակն էր, նախագահ Պետրո Պորոշենկոյի պաշտոնաթողություն:

Միխայլովի հրապարակում հավաքվածներին տեսամիացմամբ դիմել է Միխեիլ Սաակաշվիլին: Օդեսայի նախկին հահանգապետի հայտարարությամբ, մոտ ապագայում ուկրաինացիները անվանելու են նոր նախագահի թեկնածուին: Նա նշել է, որ պատրաստվում է վերադառնալ ՈՒկրաինա:

«Պորոշենկոն ինձ բռնի ուժով վտարել է երկրից և մտածում է, որ հիմնախնդիրները լուծվել են: Սակայն ժողովուրդը դուրս է եկել փողոց, ոչ թե Սաակաշվիլիի, այլ ՈՒկրաինայի ապագայի համար: ՈՒկրաինացիներին այլևս հնարավոր չի կանգնեցնել: Ես վերադառնալու եմ ՈՒկրաինա, մինչ նոր հանդիպում»,-ասել է Միխեիլ Սաակաշվիլին:

Ցուցարարներին խոսքով դիմել են նաև Դավիթ Սաղվարելիձեն և ՈՒկրաինայի ընդիմադիր կուսակցությունների անդամները:

Ավելի ուշ, ցուցարարները վերադարձել են Ռադայի մոտակայքում բացված վրանների քաղաք, քանզի տարածվել էր լրատվություն, որ վրանների քաղաքի վրա իրականացվել է գրոհ, սակայն քիչ անց պարզվեց, որ տարածված լուրը չի համապատասխանում իրականությանը: