Միխայիլ Ռոթ – Սալոմե Զուրաբիշվիլին փրկեց Վրաստանի պատիվը

16:02, 29.12.2024

Սալոմե Զուրաբիշվիլին փրկեց Վրաստանի պատիվը,- այս մասին սոցցանցում գրում է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։

Նրա խոսքով՝ Վրաստանի նոր նախագահ Միխել Ղավելաշվիլիին չպետք է լեգիտիմություն տրվի հրավերներով կամ այցերով։

Սալոմե Զուրաբիշվիլին փրկեց Վրաստանի պատիվը. Ոչ ոք չպետք է ճանաչի, այսպես կոչված, Վրաստանի նոր նախագահին և չպետք է նրան լեգիտիմություն տա հրավերներով կամ այցերով։ Նրան ընտրել են կեղծված ընտրություններով մանդատներ ստացած պատգամավորները։ Վրաստանին որքան հնարավոր է շուտ անհրաժեշտ են ազատ ու արդար ընտրություններ»,- գրել է Ռոթը սոցցանցում։

Նմանատիպ