Միխայիլ Պոդոլյակ. Վրաստանը միանշանակ կլինի ազատ և եվրոպական
Միխայիլ Պոդոլյակ. Վրաստանը միանշանակ կլինի ազատ և եվրոպական

Օտարերկրյա գործակալների մասին ռեպրեսիվ օրենք ընդունել չի կարելի,- «Twitter»-ում գրել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Պոդոլյակի խոսքով՝ «չի կարելի նախագահին կամաց-կամաց սպանել բանտում»։

«Չի կարելի հաղթել մարդկանց, ովքեր ազատություն են ուզում, շարժվում են դեպի Եվրոպա և նայում դեպի Ռուսաստան։ Չի կարելի կամաց-կամաց սպանել քո նախագահին բանտում: Ամենակարևորը՝ երբեք չպետք է լսել Ռուսաստանին: Վրաստանն անպայման ազատ ու եվրոպական կլինի»,- գրել է Պոդոլյակը։