Միխայիլ Պոդոլյակ. Ուկրաինայի զինված ուժերը գարնանը չկարողացան մտնել Ղրիմ, քանի որ արևմտյան դաշնակիցները չկատարեցին զենք մատակարարելու և Ռուսաստանը ոչնչացնելու իրենց պարտավորությունը

13:13, 18.11.2023

Ընթացիկ տարվա գարնանը ուկրաինացի պաշտոնյաները հայտարարեցին, որ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են մտնել Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմի տարածք։ Այս կանխատեսումը չարդարացավ, քանի որ արևմտյան դաշնակիցները չկատարեցին զենք մատակարարելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու իրենց պարտավորությունները,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նրա խոսքով, Ղրիմի ապաօկուպացիայի մասին հայտարարությունները հիմնված էին մաթեմատիկական վերլուծության արդյունքների վրա, թե որքան և ինչ տեսակի սպառազինություն կպահանջվեր ուկրաինական բանակին, երբ այն կստանար այդ սպառազինությունը, ինչ պատժամիջոցներ կկիրառվեին Ռուսաստանի դեմ և որքան գումար կկորցներ Ռուսաստանը:

«Մեր կանխատեսումն այն էր, որ եթե մենք պայմանավորվում ենք պատերազմի որոշակի գործիքների շուրջ, այդ գործիքները պետք է ունենայինք 7-10 օրում, բայց ոչ 90 կամ 120 օրում։ Ինչպիսի՞ զենքեր կունենաս որոշ ժամանակ անց, ռուսներն էլ են դա հասկանում։ Ի՞նչ են անում: Իհարկե, նրանք նախապատրաստվում են ռազմավարական պաշտպանությանը»,- ասել է Պոդոլյակը։

Պոդոլյակը նաև նշել է, որ Ուկրաինայի հարձակման հաջողության համար կարևոր է ժամանակին նրա մարտավարությունը հարմարեցնել Ռուսաստանի պաշտպանության մարտավարությանը։ Նրա խոսքով՝ այժմ Ուկրաինային ավելի շատ անօդաչու սարքեր, հրթիռներ և էլեկտրոնային պատերազմի համակարգեր են անհրաժեշտ, քան զրահամեքենաներ։

Նմանատիպ