Միխայիլ Գալուզին․ Բրյուսելը Հայաստանում իր հովանու ներքո գտնվողներին դիտարկում է որպես ռեսուրսների և աշխատուժի աղբյուր, իսկ նրա խոստումները փոքրատև են

13:27, 15.09.2026

Բրյուսելը Հայաստանի ժողովրդին, որը գտնվում է իր հովանու ներքո, դիտարկում է լոկ որպես ռեսուրսների և աշխատուժի աղբյուր, իսկ նրա խոստումները կարճատև բնույթ են կրում. այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Ռուս դիվանագետի խոսքով՝ Հայաստանի համար «հրաշալի եվրոպական ապագայի» վերաբերյալ խոստումները «անիրականալի» են և ընդգծում են միայն Բրյուսելի մոտեցման «պրագմատիկ-սպառողական» բնույթը։

Գալուզինը պնդում է, որ Բրյուսելը Հայաստանը դիտարկում է բացառապես որպես ապրանքների և ծառայությունների շուկա՝ առանց սեփական արդյունաբերության։ Միխայիլ Գալուզինը նշել է, որ այս ամենի համար բարձր գին պետք է վճարվի։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հարցին՝ նշելով, որ այն կարևորագույն տարր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության մեջ։

Նմանատիպ