Միխեիլ Սաակաշվիլի. «Նրանց, ովքեր կհարցնեն՝ ընդունեցին հերթական փաստաթուղթը, և հետո՞ ինչ, կպատասխանեմ, որ ոչինչ էլ չի լինի, եթե յուրաքանչյուրդ ձեռք չշարժեք. շարժիր ձեռքդ, որ օգնություն ստանաս»
Միխեիլ Սաակաշվիլի. «Նրանց, ովքեր կհարցնեն՝ ընդունեցին հերթական փաստաթուղթը, և հետո՞ ինչ, կպատասխանեմ, որ ոչինչ էլ չի լինի, եթե յուրաքանչյուրդ ձեռք չշարժեք. շարժիր ձեռքդ, որ օգնություն ստանաս»

ԵԱՀԿ «Մոսկովյան մեխանիզմի» արտահերթ եզրակացությունը վերջնականապես կետ է դնում Իվանիշվիլիի և նրա տգեղ տիկնիկների՝ Արևմուտքի առջև իրենց դեմքը գեղեցկացնելու փորձին․ այս մասին սոցիալական ցանցում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Նրա խոսքով՝ «Մոսկովյան մեխանիզմի» կիրառումից հետո ռուսական և բելառուսական վարչակարգերին ախտորոշում է տրվել։

«ԵԱՀԿ «Մոսկովյան մեխանիզմի» արտահերթ եզրակացությունը վերջնականապես կետ է դնում Իվանիշվիլիի և նրա տգեղ տիկնիկների՝ Արևմուտքի առջև իրենց դեմքը գեղեցկացնելու փորձին։

Հենց այս մեխանիզմի կիրառումից հետո ռուսական և բելառուսական վարչակարգերին վերջնական ախտորոշում տրվեց։ Սկզբունքորեն, ԵԱՀԿ այս ամենառադիկալ մեխանիզմը ոչ մեկի նկատմամբ չի էլ կիրառվել։

Կարճ ասած՝ ժողովրդավարական աշխարհը համախմբվում է դրսից, իսկ ընդդիմությունը՝ ներսից։ Բռնապետի գլխին սև ամպեր են կուտակվում, հուսով եմ՝ շուտով կորոտա նաև։

Այն մարդկանց, ովքեր կհարցնեն՝ ընդունեցին հերթական փաստաթուղթը, և հետո՞ ինչ։ Կպատասխանեմ, որ ոչինչ էլ չի լինի, եթե յուրաքանչյուրդ ձեռք չշարժեք։ Շարժիր ձեռքդ, որ օգնություն ստանաս», – գրում է Սաակաշվիլին։

Տեղեկության համար՝ ԵԱՀԿ-ն «Մոսկովյան մեխանիզմի» շրջանակներում հրապարակել է Վրաստանի վերաբերյալ պատրաստված զեկույցը, որում քննարկված են 2024 թվականի գարնանից Վրաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների տեսանկյունից զարգացած իրադարձությունները և տրված են հանձնարարականներ։