Միսսուրի նահանգում նավի խորտակման հետևանքով զոհվել է 11 մարդ

Միսսուրի նահանգում նավի խորտակման հետևանքով զոհվել է 11 մարդ: Զոհվածների թվում կան երեխաներ,- այս մասին տեղեկություն է տարածել նահանգի ոստիկանության ներկայացուցիչը:

Նավը խորտակվել է Թեյբլ-Ռոք գետում:

Իրավապահների տվյալներով, նավի վրա գտնվում էր 31 մարդ: Միջադեչի հետևանքով յոթ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ հինգ հոգու մինչ այժմ փնտրում են:

Նավի խորտակման պատճառ է դարձել հավանաբար փոթորիկը: