Միշան վարդով է եկել և վարդով պետք է դիմավորենք, գրկենք և գուրգուրենք. Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցը

Այս վարդը պետք է փոխանցեմ Միշային, վարդով է եկել և վարդով պետք է դիմավորենք, գրկենք և գուրգուրենք,-այս հայտարարությունը արել է Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցներից մեկը մինչ Հռոմում հանդիպման սկիզբը:

Նրա խոսքերով, Վրաստանի նախկին նախագահի հետ հանդիպելու նպատակով մարդիկ ժամանել են Իտալիայի տարբեր քաղաքներից:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման համար էմիգրանտները հավաքվել են Հռոմում:

«Միասին տանը» շարժման կազմակերպմամբ հանդիպումը տեղի է ունենում Հռոմում, հանրապետության հրապարակում գտնվող հյուրանոցում:

Հիշեցնենք, փետրվարի 10-ին «միասին տանը» շարժման կազմակերպմամբ, Վրաստանի նախկին նախագահ, Միխեիլ Սաակաշվիլին աջակիցների հետ հանդիպել է Բելգիայի Լյեժ քաղաքում: