Բելառուսի ոստիկանությունը Մինսկի օդանավակայանում ձերբակալել է Վրաստանի երկու քաղաքացիների, որոնք ունեն «օրենքով գողի» կարգավիճակ, հաղորդում է Բելառուսի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունը:
Բելառուսի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Մինսկի ազգային օդանավակայանում ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացիների՝ հունվարի 17-ին՝ Գելա Քարդավային, իսկ հունվարի 18-ին՝ Սուլիկո Շարիքաձեին: Քրեական միջավայրում ձերբակալվածներն ունեն օրենքով գողի կարգավիճակ»,- ասված է զեկույցում:
Նշվում է, որ «43-ամյա Գելա Քարդավան Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի աշխատակիցներին ստուգման համար ներկայացրել է ուրիշի անունով ռուսական անձնագիր»: «Հարցազրույցի ժամանակ տղամարդը հաստատել է իր քրեական կարգավիճակը եւ բացատրել, որ հունվարի 16-ին Ռուսաստանից ժամանել է Բելառուս, ապա մտադիր է եղել թռչել Ստամբուլ` մասնակցելու գողերի հավաքույթին»,-ասվում է զեկույցում:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ Քարդավան 22 տարեկանում ստացել է օրենքով գողի կարգավիճակ, զբաղվել է կողոպուտով եւ թալանով: «Տղամարդը գտնվել է քրեական աշխարհում որպես Դեդ Հասան հայտնի Ասլան Ուսոյանի խմբում, որը սպանվել է 2013 թվականին: Ակնկալվում էր, որ նրա մահից հետո Գելան իր կրտսեր եղբայր, կրկին օրենքով գող Գիզոյի հետ կզբաղեցնի առաջատար դիրքեր»,-նշվում է զեկույցում:
«Սուլիկո Շարիկաձեն՝ ծնված 1973 թվականին ձերբալալվել է, քանի որ գտնվել է Բելառուսի տարածքում առանց գրանցման եւ միգրացիոն քարտի, որով խախտել է երկրի միգրացիոն օրենսդրությունը։ Նա ժամանել էր Ռուսաստանից, որտեղ մինչեւ դեկտեմբերի 7-ը ազատազրկված է եղել զենքի եւ թմրամիջոցների անօրինական պահման համար»,-նշում են ՆԳՆ-ում։