Մինսկի կենտրոնում, հակակառավարական ցույցին մասնակցում է առնվազն 200 հազար մարդ
18:14, 16.08.2020
Բելառուսական «Tut.By» լրատվական կայքէջի տվյալներով, Մինսկի կենտրոնում ընթացող հակակառավարական ցույցին մասնակցում է առնվազն 200 հազար մարդ:
Ցույցին մասնակցում է ընտրություններում նախագահ Լուկաշենկոյի գլխավոր հակառակորդ, նախագահի թեկնածու Սվետլանա Ցիխանովսկայայի թիմակից Մարիա Կոլեսնիկովան: Նա բարձրաձայնել է բողոքի ցույցի մասնակիցների պահանջները:
«Նախկին նախագահը պետք է հրաժարական տա: Նա երկիրը խեղդեց բռնությամբ»,- հայտարարել է Կոլեսնիկովան:
Իր հերթին, Բելառուսի ներքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյին սատարող ցույցին դուրս է եկել 65 հազար մարդ: Անձամբ Լուկաշենկոն խոսքով ելույթ ունենալիս քաղաքացիների թիվը գնահատել է 50 հազար: Պետական մամուլի փոխանցմամբ, ցույցին մասնակցել է 70 հազար մարդ: