Մինեսոտայի նահանգում երկու դեմոկրատ օրենսդիրի վրա զինված հարձակում է տեղի ունեցել
Մինեսոտայի նահանգում զինված հարձակում է տեղի ունեցել երկու դեմոկրատ օրենսդիրի վրա։ Այս մասին հայտնում է ամերիկյան մամուլը։
Նախնական տեղեկություններով, ծանր վիրավորվել են սենատոր Ջոն Հոֆմանը, նրա կինը, ինչպես նաև Մինեսոտայի Ներկայացուցիչների պալատի կոնգրեսական Մելիսա Հորթմանը իր ամուսնու հետ միասին։
Լրատվամիջոցների համաձայն, հարձակման պահին օրենսդիրները գտնվել են իրենց տներում, իսկ ենթադրյալ հարձակվողը նույն անձն է, որը ներկայումս որոնվում է։
Ոստիկանության վարկածով, հարձակվողը տեղաշարժվում է ոստիկանության համազգեստով։ Իրավապահները կոչ են անում տեղացիներին ցուցաբերել զգուշություն։