Մինդելիի հանքահորից մահացած հանքափորների դիակները դուրս բերելու համար փրկարարները աշխատում են արտակարգ ռեժիմով

10:38, 05.04.2018

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները, Տղիբուլիում, Մինդելիի հանքահորում լեռնային փրկարարների հետ համատեղ այս պահին աշխատում են հանքահորից մահացած հանքափորների դիակները դուրս բերելու համար:

Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության լրատվությամբ, տեղում գտնվում են Իմերելիի շրջանային փրկարարական ջոկատները, ինչպես նաև Թբիլիսիից մեկնած փրկարարների 14 հոգանոց խումբը:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը լրիվ մոբիլիզացված է, որպեսզի կարճ ժամկետում հնարավոր լինի մահացածների դիակները դուրս բերել հանքահորից:

Մինդելիի անվան հանքահորում այսօր առավոտյան մահացել է 6 և տուժել երեք մարդ:

Առողջապահության նախարարության լրատվությամբ, տուժածների վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Ինչպես հայտարարել են ներքին գործերի նախարարությունում, նախնական տեղեկությամբ, հանքահորի թունելներից մեկում փլուզվել է տանիքը:

Պատահարի կապակցությամբ հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ 240-րդ հոդվածի երկրորդ մասով:

 

Նմանատիպ