Մինչև տարեվերջ պետական գերատեսչությունների ավտոպարկը կրճատվելու է, սահմանափակվելու է այն անձանց շրջանակը, որոնք ունեին անձնական ավտոմեքենայով օգտվելու իրավունք
Մինչև տարեվերջ պետական գերատեսչությունների ավտոպարկը կրճատվելու է, սահմանափակվելու է այն անձանց շրջանակը, որոնք ունեին անձնական ավտոմեքենայով օգտվելու իրավունք

Մինչև տարեվերջ պետական գերատեսչությունների ավտոպարկը կրճատվելու է 1000 ավտոմեքենայով, ինչպես նաև սահմանափակվելու է այն անձանց շրջանակը, որոնք ունեին անձնական ավտոմեքենայով օգտվելու իրավունք,-այս հայտարարությունը վարչապետ Մամուկա Բախտաձեն արել է մինչ կառավարության նիստը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով, նշված ավտոմեքենաները վաճառելու նպատակով փոխանցվելու են ֆինանսների նախարարությանը:

Վարչապետի խոսքերով, մոտ 500 այսպես կոչված անձնական օգտագործման ավտոմեքենան տեղափոխվելու է հերթապահական պարկ:

Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, նշված նորույթներին հետևելու են նաև այլ նախաձեռնություններ: