Մինչև տարեվերջ Հանրային կենտրոններ կբացվեն ևս մի քանի գյուղում. Թեա Ծուլուկիանի
Մինչև տարեվերջ Հանրային կենտրոններ կբացվեն ևս մի քանի գյուղում, այդ թվում՝ Ադիգենիում, Դմանիսիում, Ախալսոփելիում և Ուդաբնո գյուղում,- այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին Ծնորիում՝ Հանրային կենտրոնի բացման միջոցառմանը:
Նրա խոսքով, Ծնորիի Հանրային կենտրոնում երիտասարդների համար լինելու է էլեկտրոնային գրադարան և անլար համացանց:
«Բոլորիդ մաղթում եմ հաջողություն, շնորհավորում եմ այս ենթակառուցվածքը, որի շնորհիվ մենք Ծնորիում ավարտեցին խորհրդային ենթակառուցվածքը և շատ ուրախ եմ, որ սա բոլորս միասին կարողացանք, շնորհակալություն նահանգին և իհարկե տեղի մունիցիպալիտետին»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին:
Լավ է, որ միևնույն ժամանակ կլինի հանդիպումների դահլիճ, որը հնարավորություն կտա, որ այսօրվանից Ծնորիում անցկացվեն կարևոր հանդիպումներ»,- հայտարարել է վարչապետը:
Վարչապետ Մամուկա Բախտաձեն և արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին Սիղնաղի մունիցիպալիտետի Ծնորի քաղաքում բացել են Հանրային կենտրոն:
Ծնորիի Հանրային կենտրոնը Կախեթիում արդեն 10-րդն է: Այն սպասարկելու է քաղաքի մոտ գտնվող 13 գյուղի մոտ 30 000 բնակչի: