Մինչև փետրվարի 1-ը բիզնեսի հետ լինելու է սերտ հաղորդակցություն և անվտանգ բացման համար անհրաժեշտ նախապատրաստական գործողություններ. Նաթիա Թուրնավա
Կառավարական թիմի և առողջապահության ոլորտի ընդհանուր ջանքերի արդյունքում, մենք ունենք ամենօրյա վարակման վիճակագրության որոշակի կարգավորում և կայունացում, սակայն ամենօրյա վարակման քանակը դեռ բարձր է, որի պատճառով մենք քննարկեցինք խորհրդի նիստում և որոշեցինք կետային սահմանափակումները պահպանել մինչև փետրվարի 1-ը,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար՝ Նաթիա Թուրնավան:
Նախարարի խոսքով, կորոնավիրուսի երրորդ ալիքի տարածման որոշակի նշաններ կան Եվրոպայի շատ երկրներում, որտեղ այս օրերին խստացնում են կանոնակարգերը:
Նաթիա Թուրնավայի պարզաբանմամբ, մինչև փետրվարի 1-ը բիզնեսի հետ լինելու է սերտ հաղորդակցություն:
«Մենք բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ենք անց կացնում ամեն օր: Վաղը նույնպես, իմ տեղակալները, աշխատանքի տեսչության պետը, առողջապահության նախարարության ներկայացուցիչները աշխատանքային հանդիպումներ կունենան ոչ պարենային առևտրի և տոնավաճառների ներկայացուցիչների հետ: Մենք պետք է քննարկենք նրանց հետ մինչև փետրվարի 1-ը և համոզվենք, որ բոլոր չափանիշները բավարարված կլինեն: Ի դեպ, նախաամանորյա շրջանը ցույց տվեց, որ առևտրի արդյունաբերությունը բավականին մեծ պատասխանատվություն է ստանձնում այդ չափանիշների համար: Կարող են լինել լրացուցիչ պահանջներ, որոնց շուրջ մենք կհամաձայնվենք նրանց հետ, և այս ամենը կհանգեցնի բացման ավելի անվտանգ շրջանի, որը, հուսով ենք, կսկսվի փետրվարից», – հայտարարել է Նաթիա Թուրնավան: