Մինչև դեկտեմբերի 24-ը քննարկվում է, նպատակահարմար կլինի թե ոչ, որ «պարետային ժամը» հետաձգվի օրինակ 11:00-ից 12:00-ն
Մայրաքաղաքի լուսավորման համար ծախսվել է շուրջ 700 000 լարի,- այս մասին լրագրողներին ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, այս գումարը ծախսվել է նոր տոնածառի զարդարման համար անհրաժեշտ բոլոր ապրանքները գնելու վրա:
«Բացի այդ, բոլոր ձեր տեսած մանրուքները տոնածառի վրա գնված են այս գումարով: Մենք կունենանք երեք համերգ: Դեկտեմբերի 31-ին, հունվարի 6-ին և 14-ին: Իհարկե, սրանք օժանդակ միջոցառումներ են ՝ մշակութային ոլորտի ներկայացուցիչներին այս բարդ իրավիճակում վարձատրություն ստանալու համար: Համավարակը լրջորեն վնասել է մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին, մեր երգիչ-երգչուհիներին: Ինչ վերաբերում է ամանորյա համերգներին, որպես տոնածառի լուսավորության միջոցառում, դա նույնպես կհեռարձակվի ուղիղ հեռարձակմամբ, որտեղ մեր երկրի բնակչությունը հնարավորություն կունենա լսել տարբեր փոփ աստղերի», – հայտարարել է Կալաձեն:
Նրա խոսքով, իրենք կքննարկեն ՝ նպատակահարմար կլինի թե ոչ «պարետային ժամը» տեղափոխել 11:00 կամ 12:00-ն:
«Ինչ վերաբերում է պարետային ժամին, որով քաղաքով սահմանափակվում է տեղաշարժը ժամը 21:00-ից, մինչև դեկտեմբերի 24-ը կլինեն համակարգող խորհրդի նիստեր, որտեղ կքննարկվի թե արդյո՞ք նպատակահարմար է պարետային ժամը տեղափոխել, օրինակ ժամը 11:00-ին կամ 12:00-ին: Այսօր լույսերը կվառվեն, իսկ վաղվանից, երբ կսկսվի պարետային ժամը, ամեն ինչ անջատված կլինի, բացի տոնածառից»,- հայտարարել է Կախա Կալաձեն: