Մինչև 18 տարեկան քաղաքացիների համար 200 լարիանոց օգնությունը ստանալու համար գրանցումն իրականացվում է նաև մայրաքաղաքի քաղաքապետարանի սերվիսկենտրոններում
15:23, 19.08.2020
Մինչև 18 տարեկան քաղաքացիների համար 200 լարիանոց օգնությունը ստանալու համար գրանցումն իրականացվում է նաև մայրաքաղաքի քաղաքապետարանի 11 սերվիսկենտրոններում,- այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստում:
Նրա խոսքով, քաղաքացիների սպասարկման մեկ կենտրոնը գտնվում է քաղաքապետարանի շենքում, իսկ մնացածները Թբիլիսիի 10 շրջաններում: