Մինչ Եվրամիության գագաթնաժողովը, մի քանի երկիր Բրյուսելում անց է կացնելու ոչձևական հանդիպում
Մինչ Եվրամիության գագաթնաժողովը, մի քանի երկիր ներգաղթի հարցով Բրյուսելում անց է կացնելու ոչձևական հանդիպում: Մամուլում տարածված լուրը հաստատել է եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«Կիրակի օրը, Բրյուսելում հրավիրում եմ աշխատանքային հանդիպում, ներգաղթի և ապաստան տրամադրելու հիմնախնդիրների հարցով, այն երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք հետաքրքրված են Եվրոպական որոշումների որոնմամբ, մինչ Եվրամիության գագաթնաժողովը»,- Թվիթերի էջում գրել է Յունկերը:
Եվրահանձնաժողովի նախագահը չի կոնկրետացրել, թե որ երկրների ներկայացուցիչներն են մասնակցելու հանդիպմանը: Սակայն իտալական և գերմանական մամուլի լրատվությամբ, մինչ գագաթնաժողովը ծրագրված ոչձևական հանդիպմանը ներկա են լինելու՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի առաջնորդները, ինչպես նաև Եվրամիության նախագահ, Բուլղարիայի վարչապետը և Ավստրիայի կանցլերը, որը կազմակերպության նախագահությունը ստանձնելու է հուլիսի 1-ից:
Եվրամիության գագաթնաժողովը տեղի է ունենալու հունիսի 28-29-ին: Հանդիպմանը եվրոպացի լիդերները քննարկելու են ՝ Եվրամիության սահմաններից դուրս այսպես կոչված «լիցքաթափման տարածաշրջանային պլատֆորմների» ստեղծման հարցը:
Ծրագրվում է Եվրամիության սահմաններից դուրս ստեղծել ներգաղթյալների ճամբարներ, որտեղ ապաստան փնտրող անձանց դիմումների քննարկումը տեղի կունենա մինչ Եվրոպա մեկնելը:
Reuters-ը գրում է, որ համապատասխան կենտրոնները հնարավոր է բացվեն հյուսիսային Աֆրիկայի շրջաններում:
Հեղինակ -
Edgar Barsegyan