Մինչ նախագահական ընտրությունները, ՈՒկրաինայում ընտրական հանձնաժողովները 24 ժամյա ռեժիմով հսկելու են ոստիկանները

Մինչ նախագահական ընտրությունները, ՈՒկրաինայում ընտրական հանձնաժողովները 24 ժամյա ռեժիմով հսկելու են ոստիկանները: Հանձնաժողովների պաշտպանության համար կենտրոնացված է մոտ 400 ոստիկան: Նրանք վերահսկելու են քվեաթերթիկների տեղ հասցնելու գործընթացը:

Ինչպես հայտարարել է ՈՒկրաինայի ոստիկանության ղեկավարի տեղակալը, վերջին 24 ժամվա ընթացքում իրավապահները ստացել են 145 հաղորդագրություն, որը կապված է ընտրական գործընթացի խախտման հետ:

Ոստիկանության լրատվությամբ, ընդհանուր առմամբ մտել է 3500 դիմում, որից 202-ով հարուցվել է քրեական գործ:

ՈՒկրաինայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 31-ին: