Միլանում բացվել է Վրաստանի Գլխավոր հյուպատոսությունը
Միլանում բացվել է Վրաստանի Գլխավոր հյուպատոսությունը

Միլանում բացվել է Վրաստանի Գլխավոր հյուպատոսությունը։

Վրաստանի գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացման և Անկախության օրվա կապակցությամբ հանդիսավոր միջոցառում է կայացել Վիսկոնտիների պալատում։

Միջոցառման ընթացքում հնչել են Վրաստանի և Իտալիայի պետական օրհներգերը։

Հյուրերին ողջունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Իր խոսքում կառավարության ղեկավարը խոսել է վրաց և իտալացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող առանձնահատուկ կապի մասին։

«Մենք հպարտ ենք այն բարեկամությամբ, որն ձևավորվել է Վրաստանի և Իտալիայի միջև։ Մեր սերտ հարաբերությունների դրսևորումներից մեկն այն է, որ Միլան քաղաքում բացվել է գլխավոր հյուպատոսություն։ Սա ևս մեկ քայլ է, որը կնպաստի Վրաստանի և Իտալիայի հարաբերությունների էլ ավելի խորացմանը», – նշել է Իրակլի Կոբախիձեն։

Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, Միլանի քաղաքապետ Ջուզեպե Սալան, Միլանի պրեֆեկտ Կլաուդիո Զգարալիան և Լոմբարդիայի շրջանի փոխնախագահ Մարկո Ալպարոնեն։

Կախա Կալաձեի խոսքով՝ հյուպատոսության բացումը կխորացնի երկու երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունները և կթեթևացնի համապատասխան ծառայությունների մատուցումը Վրաստանի քաղաքացիների համար։ «Միլանը այն քաղաքն է, որը Կախա Կալաձեի բոլոր երազանքները դարձրել է իրականություն», – ընդգծել է Կալաձեն։

Իսկ Միլանի քաղաքապետ Ջուզեպե Սալան Վրաստանի գլխավոր հյուպատոսության բացման արարողության ընթացքում նշել է, որ Վրաստանի և Իտալիայի բարեկամությունը, համագործակցության գաղափարները շատ անկեղծ են։ «Ձեր ներկայացուցչությունը բավական երկար ժամանակ է, ինչ կարևոր դեր է խաղում։ Վրաստանը մեծ սփյուռք ունի Իտալիայում։ Սա կարևոր թեմա է, ակտիվ ու նշանակալի սփյուռք է, և այդ սփյուռքը օգնում է Միլանի ժամանակակից կյանքի կերտմանը», – ասել է Միլանի քաղաքապետը։

Լոմբարդիայի շրջանի փոխնախագահ Մարկո Ալպարոնեն նշել է, որ Վրաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները դառնում են առավել սերտ ու մտերիմ ոչ միայն տնտեսության ոլորտում, այլև շրջակա միջավայրի պահպանության, տուրիզմի և բոլոր այլ ուղղություններով։

Օրվա կապակցությամբ Վիսկոնտիների պալատում կայացել է «Բասիանի» անսամբլի համերգը։