Միլանը, «Սան Սիրո»-ն իմ երկրորդ տունն է, ուրախ եմ, որ մեկ անգամ ևս խաղացել եմ իմ ընկերների հետ. Կախա Կալաձե
Միլանը, «Սան Սիրո»-ն իմ երկրորդ տունն է, ուրախ եմ, որ մեկ անգամ ևս խաղացել եմ իմ ընկերների հետ,- այս մասին Առաջին ալիքին հատնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Միլանում, Անդրեա Պիրլոյի հրաժեշտի խաղի ավարտից հետո:
«Ես մշտապես հպարտ և ուրախ եմ վերադառնալ այստեղ: Միլան «Սան Սիրո»-ն իմ երկրորդ տունն է, քանի որ իմ ֆուտբոլային բոլոր հաջողությունները կապված են այս ակումբի, այս քաղաքի, այս մարզադաշտի, այն տան հետ: Ուրախ եմ, որ մեկ անգամ ևս խաղացել եմ իմ ընկերների հետ»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Հիշեցնենք, Միլանում, «Սան Սիրո» մարզադաշտում կայացել է իտալացի կիսապաշտպան, Անդրեա Պիրլոյի հրաժեշտի խաղը, որն ավարտվել է ոչ ոքի: