Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, դպրոցներում չեղարկվում են տոնական միջոցառումները
Կառավարության վարչակազմի ղեկավար, Նաթիա Մեզվրիշվիլիի հայտարարությամբ, միջգերատեսչական խորհրդի կողմից տրված հանձնարարականների հիման վրա, դպրոցներում չեղարկվելու են տոնական միջոցառումները:
Այս մասին Մեզվրիշվիլին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի ավարտից հետո կայացած ճեպազրույցում:
«Այսօր միջգերատեսչական համակարգող խորհուրդը արձակել է հանձնարարական, որ անվտանգության նկատառումներից ելնելով դպրոցներում չեղարկվեն տոնական միջոցառումները»,- ասել է Նաթիա Մեզվրիշվիլին: