Միջազգայնորեն ճանաչված Եմենի կառավարությունը՝ իր դաշնակիցների հետ միասին, հարձակում է սկսել Հուսիների խմբավորման դեմ
Yemeni soldiers re-group after taking control of a major Al-Qaeda stronghold Azzan in the southern province of Shabwa, on May 8, 2014. Yemen's army seized control of Azzan as an offensive against militants entered its tenth day, the defence ministry announced. AFP PHOTO / STR / AFP / STR (Photo credit should read STR/AFP via Getty Images)
Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը՝ իր դաշնակիցների հետ միասին, հարձակում է սկսել հութիների դեմ։
Եմենի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ երկրի պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Սամիր Ալ-Սաբրին հայտարարել է, որ իրենց նպատակն է վերադարձնել մայրաքաղաք Սանան, որը ավելի քան մեկ տասնամյակ գտնվում է հութի ապստամբների վերահսկողության տակ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ եմենցի հութիները հարձակում են սկսել Սաուդյան Արաբիայի վրա, որի հետևանքով վիրավորվել է 73 մարդ։ Սաուդյան Արաբիան խստորեն դատապարտել է հարձակումները և հայտարարել, որ պատասխան միջոցներ կձեռնարկի հութիների դեմ։
Հութիները եմենական խմբավորում են, որը վերահսկում է երկրի հյուսիսային մասը։ Հութիները իրենց անվանում են «Անսար Ալլահ» և սերտ կապեր ունեն Իրանի հետ։ Վերջին տարիներին այս խումբը հաճախակի հարձակումներ է իրականացրել Կարմիր ծովում նավարկող նավերի վրա։