Միջազգային փորձագետները սկսել են հետաքննել Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարի դեպքը

18:17, 29.12.2024

Միջազգային փորձագետները սկսել են հետաքննել Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարը։ Այս մասին տեղեկություն են տարածում ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավիացիոն միջադեպերի ուսումնասիրման հանձնաժողովն այսօր խորհրդակցություն է անցկացրել 17 միջազգային փորձագետների մասնակցությամբ և մշակել գործողությունների ծրագիր։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանձնաժողովը մոտ ժամանակներս կայցելի վթարի վայր։

Հանձնաժողովի նպատակն է պարզել վթարի պատճառները և մշակել առաջարկություններ՝ հետագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար։
Նշենք, որ հանձնաժողովը գլխավորում է Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաեւը։

Նմանատիպ