Միջազգային կազմակերպություններին կտեղեկացնենք խախտումների մասին, որից հետո նրանց եզրակցությունները որոշ չափով կփոխվեն. Անզոր Բիծաձե
«Միասնական Վրաստանի» անդամ Անզոր Բիծաձեն հայտարարում է, որ միջազգային կազմակերպությունները կտեղեկացվեն խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մասին, որից հետո, ինչպես ասում է Բիծաձեն, նրանց եզրակացությունները որոշ չափով կփոխվեն:
«Մենք շատ արագ կհանձնենք նրանց տեղի ունեցած զանգվածային խախտումների մասին տեղեկությունը: Դրանից հետո, որոշ չափով, նրանց եզրակացությունները կփոխվեն: Միշտ, ընտրությունների հիմնական չափման միավորը ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի զեկույցն է, որի պատրաստման համար անհրաժեշտ է երկու ամիս: Գործընթացը բարդացավ այն փաստի պատճառով, որ Վրաստան պետք է ժամանեին հազարավոր միջազգային դիտորդներ, ինչպես և նախատեսված էր:
Միայն միջազգային հանրապետական ինստիտուտը մտադիր էր ուղարկել ավելի քան հարյուր դիտորդ, սակայն ցավոք, համավարակային խնդիրների պատճառով, մեզ դրա հնարավորությունը չտրվեց: Խախտումները շատ են, արձանագրությունները վերբեռնված են, մենք ուղիղ եթերում դիտել ենք կաշառքի փաստերը: Մենք չենք պատրաստվում համակերպվել այս իրողության հետ և դիտել, թե ինչպիսին կլինի միակուսակցական խորհրդարանը Վրաստանում, քանի որ, ինչպես գիտեք, «Վրացական երազանքը» խորհրդարանում մնում է միայնակ: Մենք կսպասենք ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի եզրակացությանը, այն բոլորի համար կլինի միջոց, թե ինչպես պետք է անցկացվեն ընտրությունները Վրաստանում»,- ասել է Անզոր Բիծաձեն:
Միջազգային դիտորդները ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հայտարարություն են տեղադրել, որում նշվում է, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները մրցակցային են և ընդհանուր առմամբ, պաշտպանվել են հիմնարար ազատությունները: