Միջազգային կանոնավոր չվերթների սահմանափակումը երկարաձգվել է մինչև հուլիսի 31-ը
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ուղևորների ուշադրության համար տարածել է հայտարարություն: Ինչպես ասված է հայտարարության մեջ, միջազգային կանոնավոր օդային երթևեկության իրականացման վրա հաստատված սահմանափակումը երկարաձգվել է, և գործելու է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը:
«Տեղեկացնում ենք, որ միջազգային կանոնավոր օդային երթևեկության իրականացման վրա հաստատված սահմանափակումը երկարաձգվել է, և գործելու է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը: Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը այդ մասին արդեն տեղեկացրել է Վրաստան չվերթներ իրականացնող ընկերություններին:
Կանոնավոր օդային երթևեկությունը վերականգնելու մասին որոշումը կկայացվի աշխարհում և Վրաստանում ստեղծված համավարակաբանական իրավիճակից ելնելով: Հաշվի առնելով, որ ավիացիոն ոլորտի համար իրավիճակը դժվար է կանխատեսել և գլոբալ առումով, պարբերաբար փոխվում են որոշումները, սահմանային և ճանապարհորդական սահմանափակումները վերացնելու կապակցությամբ, կոչ ենք անում քաղաքացիներին և ուղևորներին ձեռնպահ մնալ տոմսեր ձեռք բերելուց, այս կամ այն ուղղությամբ, մինչև օդային երթևեկության վերականգնման մասին հայտնի չի դառնա պաշտոնական աղբյուրների միջոցով:
Միևնույն ժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ նախքան միջազգային կանոնավոր օդային երթևեկության վերականգնումը, կշարունակվեն չարտերային չվերթները մի քանի ուղղություններով»,- ասված է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության հայտարարության մեջ: