Միջազգային դիտորդ Բեատա Էլզբիետա Տրոչանովսկա. Քվեարկության ընթացքում մենք որևէ խախտում չենք նկատել, ընտրական ընթացակարգը ժողովրդավարական էր, ամեն ինչ լավ անցավ

12:41, 05.10.2025

Մենք քվեարկության ընթացքում որևէ խախտում չենք նկատել։ Ընտրական գործընթացը ժողովրդավարական էր։ Ամեն ինչ լավ է անցել, – այս մասին հայտարարել է Լեհաստանից միջազգային դիտորդ Բեատա Էլզբիետա Տրոխանովսկան։

Նրա խոսքով՝ ինքը դիտարկել է քվեարկության գործընթացը 14 ընտրատեղամասերում։

«Մենք եղել ենք 14 ընտրատեղամասում և որևէ խախտում չենք նկատել։ Քվեարկության գործընթացն իրականացվել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ», – ասել է Բեատա Էլզբիետա Տրոխանովսկան։

Նմանատիպ