Միջազգային աուդիտի անվերապահ դրական եզրակացություն Վրաստանի Առաջին ալիքի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ
«Մոոր Էյ Բի Սի» ՍՊԸ միջազգային աուդիտորական ընկերությունը, պատրաստել է անվերապահ դրական եզրակացություն Վրաստանի Առաջին ալիքի 2025 թվականի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ։
Հանրային հեռարձակողը ամեն տարի աուդիտի է ենթարկվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական ընկերության կողմից, որը ընտրվում է հոգաբարձուների խորհրդի կողմից։
Գործընթացը ներառում է ֆինանսական հաշվետվությունների, պետական գնումների և հարկային հաշվետվությունների աուդիտ։ Աուդիտորական ընկերությունը դրական եզրակացություն է պատրաստել այս բոլոր ոլորտներում, և դրանցից ոչ մեկում խախտումներ կամ օրենսդրության անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։
«2025 թվականը բազմաթիվ իրադարձությունների տարի էր Հանրային հեռարձակողի համար։ Սա նոր շենքում առաջին տարին էր։ Մենք անցանք բարդ գործընթացի միջով, որը նշանակում էր նոր հասցե տեղափոխվել՝ պահպանելով անխափան հեռարձակումը։ Վերջին տարիներին անցկացված տարեկան աուդիտի դրական եզրակացությունը, որի համաձայն բոլոր ստուգված բաղադրիչները համապատասխանում են օրենքին և չափանիշներին, հատկապես կարևոր է մեզ համար՝ որպես թափանցիկ և հաշվետու կազմակերպության, քանի որ նոր շենք կառուցելու և տեղափոխվելու գործընթացը պահանջում էր մեր հիմնական և ամենօրյա գործունեությունից տարբերվող կարողություններ», – ասաց Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինատին Բերձենիշվիլին։
Վրաստանի օրենսդրության համաձայն, աուդիտի զեկույցն ուղարկվում է խորհրդարան, որը օրենսդիր մարմինը քննարկում է հեռարձակողի տարեկան հաշվետվության հետ միասին։