Միջազգային առաքելությունները Վրաստանի խորհրդարանական ընտրությունները գնահատել են, որպես հիմնականում ազատ, մրցակցային, որտեղ պաշտպանված են եղել հիմնարար ազատությունները. Տիտուս Կորլեցիան
Մենք պետք է հորդորենք իշխող կուսակցությանը և ընդդիմությանը շարունակել երկխոսությունը և վերացնել այդ բևեռացումը,- այս մասին այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հայտարարել է, Ռումինացի պատգամավոր, Վրաստանի հարցող համազեկուցող Տիտուս Կորլեցիանը, որի շրջանակներում քննարկվել է Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցը:
«Այս ընտրություններն անց են կացվել օրենսդրական կարևոր բարեփոխումից հետո, որը վերաբերում էր ընտրական գործընթացին և համակարգին, որին իր հերթին նախորդեց կարևոր սահմանադրական բարեփոխումը, որը հիմնված էր Վրաստանի խորհրդարանում քննարկումներին, ինչպես նաև երկխոսությանը և բանակցություններին: Երբեմն այս բանակցությունները բարդ էին անցնում: Այս երկխոսությունն անց է կացվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երկու զեկուցողների մասնակցությամբ և աջակցությամբ և կենտրոնացել է Վրաստանի կողմից դրված պայմանի վրա, որը մասնավորապես վերաբերում էր համամասնական ընտրակարգի անցնելուն, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականից: Այնուամենայնիվ, մեր դիրքորոշումն ու խնդրանքն այն էր, որ այս համակարգին ուղղված առաջին քայլը կատարվեր 2020 թվականին: Դա տեղի ունեցավ, և այդ պատճառով մենք ողջունում ենք այն փաստը, որ վերջին ընտրություններն անց են կացվել այս բարեփոխման հիման վրա», – հայտարարել է ռումինացի պատգամավորը:
Տիտուս Կորլեցիանի խոսքով, միջազգային առաքելությունները Վրաստանում խորհրդարանական ընտրությունները գնահատել են հիմնականում ազատ, մրցակցային և ընդհանուր առմամբ, հիմնարար ազատությունները պաշտպանված էին: