Միգրացիոն ծառայության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 93 օտարերկրյա քաղաքացու
Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 93 օտարերկրյա քաղաքացիների։
Միգրացիայի դեպարտամենտի կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Հնդկաստանի, Հորդանանի, Ռուսաստանի, Կուբայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Իրաքի, Թուրքիայի, Կամերունի, Նիգերիայի, Բանգլադեշի, Բենինի, Եթովպիայի, Եգիպտոսի, Ճամայկայի, Սուդանի, Ալժիրի և այլ պետությունների ընդհանուր առմամբ 93 քաղաքացի։
Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։