Միգրացիոն ծառայության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 61 օտարերկրյա քաղաքացու
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համակարգված աշխատանքի շնորհիվ, վերջին օրերին Վրաստանից արտաքսել է 61 օտարերկրյա քաղաքացու։
ՆԳ նախարարության հաղորդմամբ, միգրացիայի դեպարտամենտի կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Հնդկաստանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Կուբայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Նիգերիայի, Հայաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Բուրունդիի, Եթովպիայի և Պակիստանի ընդհանուր առմամբ 61 քաղաքացի։ Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
Ընթացիկ տարվա վիճակագրական տվյալների համաձայն՝ միգրացիայի դեպարտամենտն արդեն արտաքսել է մոտ 3000 մարդու, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ընդհանուր ցուցանիշը։