Միգրացիոն ծառայության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 33 օտարերկրյա քաղաքացու
Միգրացիոն ծառայության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 33 օտարերկրյա քաղաքացու

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների սերտ համագործակցությամբ, վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների շրջանակներում, Վրաստանից արտաքսվել է 33 օտարերկրյա քաղաքացի։ Տեղեկությունն այս մասին տարածում է Ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, նրանցից մի քանիսը կամավոր լքել են Վրաստանը, իսկ մյուսները բռնի ուժով վտարվել են երկրից։ Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

«Վրաստանից արտաքսվել են Հնդկաստանի, Եգիպտոսի, Հորդանանի, Թուրքիայի, Պակիստանի, Չինաստանի, Իրանի, Բանգլադեշի, Իրաքի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի քաղաքացիներ»։

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինն է։ Նրա լիազորություններից մեկն է Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը և նրանց Վրաստանից վտարումը», – հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը։