Միգրացիոն ծառայության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 13 օտարերկրյա քաղաքացու
Միգրացիոն ծառայության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 13 օտարերկրյա քաղաքացու

Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 13 օտարերկրյա քաղաքացիների։

Միգրացիայի վարչության կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքմենստանի, Իրանի, Կուբայի, Թուրքիայի, Թաիլանդի և Ադրբեջանի ընդհանուր 13 քաղաքացի։

Հատկանշական է, որ անցյալ տարի Վրաստանից արտաքսված օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 1311 մարդ։

Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության իրավասություններից մեկը Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումն ու Վրաստանից արտաքսումն է՝ ինտենսիվ ներգաղթային վերահսկողության և այլ հատուկ միջոցառումների միջոցով։