Միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 97 քաղաքացու
Միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 97 քաղաքացու

Նერքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, անցած շաբաթվա ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 97 քաղաքացու։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։

Գերատեսչության փոխանցմամբ՝ գործող օրենսդրության համաձայն, արտաքսված անձանց նկատմամբ սահմանվել է երկիր մուտքի արգելք։

«Միգրացիոն դեպարտամենտի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Թուրքմենստանի, Պակիստանի, Քենիայի, Սուդանի, Ուզբեկստանի, Ֆիլիպինների, Բանգլադեշի, Հորդանանի, Ռուսաստանի, Սոմալիի, Թաիլանդի և այլ պետությունների ընդհանուր թվով 97 քաղաքացիներ։

Երկրի ողջ տարածքում ինտենսիվ ռեժիմով իրականացվող համալիր միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսված անօրինական միգրանտների թիվն արդեն գերազանցում է 1000-ը, ինչը, հաշվի առնելով անցյալ տարիների վիճակագրական տվյալները, աննախադեպ արդյունք է», – ասված է ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության մեջ։