Միգրացիայի վարչության և սահմանային ոստիկանության աշխատակիցները Վրաստանում իրավական հիմքի բացակայությամբ գտնվող վեց օտարերկրյա քաղաքացու են ձերբակալել
Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության և սահմանային ոստիկանության աշխատակիցները համատեղ իրականացված համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալել են Թուրքիայի, Իրանի, Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի՝ ընդհանուր առմամբ վեց քաղաքացու։ Այս մասին տեղեկատվություն է տարածում ՆԳՆ-ն։
Գերատեսչության հաղորդմամբ, պարզվել է, որ ձերբակալված անձինք Վրաստանի «օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի համաձայն, երկրում գտնվել են առանց իրավական հիմքի։
«Նրանք չարաշահել են ապաստանի ընթացակարգով նախատեսված ժամկետները և տարիներ շարունակ գտնվել են երկրում առանց իրավական հիմքի։
Ձերբակալվածները չեն օգտվել արտաքսման որոշմամբ սահմանված ժամկետներից, ինչը ենթադրում է երկրի կամավոր թողնում, ինչի արդյունքում Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը որոշում է կայացրել նշված անձանց ձերբակալելու վերաբերյալ։
Որոշման կատարման նպատակով այս պահին ձերբակալված անձինք տեղակայված են միգրացիայի վարչության ժամանակավոր տեղաբաշխման կենտրոնում՝ հետագայում իրենց ծագման երկրներ վերադարձի համար», – նշվում է ՆԳՆ տարածած տեղեկատվության մեջ։a