Միգրացիայի վարչության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 96 օտարերկրյա քաղաքացիների
Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել է 96 օտարերկրյա քաղաքացիների:
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, Միգրացիայի վարչության կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են՝ Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սուդանի, Իրաքի, Քուվեյթի, Նիգերիայի, Բելառուսի, Կուբայի, Կոտ Դ’Իվուարի, Մադագասկարի, Ալբանիայի, Ուզբեկստանի, Լիբանանի, Մարոկկոյի, Հորդանանի, Թաիլանդի և այլ պետություններ՝ ընդհանուր առմամբ 96 քաղաքացիներ։
Նրանց խոսքով՝ գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։