Միգրացիայի վարչության աշխատակիցները ներգաղթի հատուկ վերահսկողության միջոցառումների արդյունքում ձերբակալել են 46 օտարերկրյա քաղաքացու

12:31, 22.05.2026

Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները երկրի ողջ տարածքում անցկացրել են ներգաղթի հատուկ վերահսկողության միջոցառումներ։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 46 անօրինական ներգաղթյալ, այդ թվում՝ Եմենի, Պակիստանի, Հնդկաստանի, Թուրքմենստանի, Չինաստանի, Կուբայի, Սուդանի, Նիգերիայի, Ռուսաստանի, Բելառուսի և Եգիպտոսի քաղաքացիներ։

«Ներգաղթի հատուկ վերահսկողության միջոցառումների շրջանակներում վարչության աշխատակիցները ստուգել են տարբեր նշանակության կոնկրետ վայրեր և օբյեկտներ, որոնց նպատակն էր Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը։

Պարզվել է, որ ձերբակալված անձինք երկրում են գտնվել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։

«Ներկայումս ձերբակալվածները գտնվում են Միգրացիայի վարչության ժամանակավոր տեղավորման կենտրոնում։ Ձեռնարկվում են համապատասխան ընթացակարգեր նրանց երկրից վտարելու համար», – ասվում է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ