Միգրացիայի վարչության աշխատակիցները ձերբակալել են օտարերկրյա քաղաքացու՝ Վրաստանից արտաքսման նպատակով

11:45, 09.11.2025

Երկրից արտաքսման նպատակով ձեռնարկված գործողության արդյունքում Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները ձերբակալել են 1989 թվականին ծնված օտարերկրյա քաղաքացի Ն.Մ.-ին, որը նախկինում դատվածություն է ունեցել և ներկայումս կրում է պայմանական ազատազրկում: Տեղեկատվությունը հրապարակել է Ներքին գործերի նախարարությունը։

«Հատկանշական է, որ «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ Վրաստանում ինչպես անօրինական, այնպես էլ օրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիների արտաքսման մեխանիզմները կատարելագործվել են, ինչը, համապատասխան իրավական հիմքի առկայության դեպքում, կազմում է նրանց երկրից արտաքսման իրավական հիմք։

Հիշեցնում ենք, որ մի քանի օր առաջ սոցիալական ցանցերում տարածվել էր վերոնշյալ անձի մասնակցությամբ տեսագրություն, որտեղ ձերբակալվածը խախտում էր հասարակական կարգը Մարջանիշվիլի մետրոյի կայարանի մոտակայքում և առանձնանում էր իր ագրեսիվությամբ։

Վերը նշված արարքի պատճառով Ն.Մ.-ն ձերբակալվել է Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Հին Թբիլիսիի գլխավոր բաժնի կողմից՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ և 166-րդ հոդվածներով, որոնք ենթադրում են մանր խուլիգանություն և իրավապահ մարմնի աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելը։ Կատարված իրավախախտման հիման վրա, Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ, Մ.Ն.-ն ենթարկվել է 4000 լարիի չափով վարչական տուգանքի։

Գործող օրենսդրության համաձայն՝ միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները միջոցներ են ձեռնարկել վերոնշյալ անձին Վրաստանից արտաքսելու համար։ Նրան արգելվել է մուտք գործել երկիր», – ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։

Նմանատիպ