Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 78 քաղաքացու

11:31, 14.04.2026

Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին իրականացված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 78 քաղաքացու:

Միգրացիայի դեպարտամենտի կողմից անցկացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Ադրբեջանի, Բանգլադեշի, Բելառուսի, Եգիպտոսի, Թուրքիայի, Եմենի, Հնդկաստանի, Կամերունի, Ինդոնեզիայի, Նիգերիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Սոմալիի, Չինաստանի և այլ պետությունների ընդհանուր առմամբ 78 քաղաքացի:

Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց նկատմամբ սահմանվել է երկիր մուտքի արգելք:

Նմանատիպ