Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 112 օտարերկրյա քաղաքացու

11:00, 13.10.2026

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համակարգված աշխատանքով, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 112 օտարերկրյա քաղաքացիների։

ՆԳՆ տվյալներով՝ միգրացիայի դեպարտամենտի կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Պակիստանի, Եգիպտոսի, Բանգլադեշի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Իրաքի, Հնդկաստանի, Լիբանանի, Մարոկկոյի, Նիգերիայի, Հայաստանի, Թուրքիայի, Բուրունդիի, Վիետնամի, Քենիայի, Հորդանանի, Նեպալի, Ուգանդայի և այլ երկրների ընդհանուր առմամբ 112 քաղաքացի։

Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

Նմանատիպ