Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները հատուկ ներգաղթային վերահսկողության միջոցառումների արդյունքում ձերբակալել են օտարերկրյա 50 քաղաքացու
Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, երկրի ողջ տարածքում հատուկ Ներգաղթային վերահսկողության միջոցառումներ են անցկացրել։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
«Համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 50 օտարերկրացի անօրինական ներգաղթյալ, այդ թվում՝ Նիգերիայի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Իրանի, Չինաստանի, Թաիլանդի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրաքի, Թուրքմենստանի և Եգիպտոսի քաղաքացիներ։
Հատուկ ներգաղթային վերահսկողության միջոցառումների շրջանակներում դեպարտամենտի աշխատակիցների կողմից ստուգվել են կոնկրետ վայրեր և տարբեր նշանակության օբյեկտներ, ինչի նպատակն էր հայտնաբերել Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիներին։
Պարզվել է, որ ձերբակալված անձինք երկրում գտնվել են «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։
Ներկայումս ձերբակալվածները տեղավորված են Միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր տեղաբաշխման կենտրոնում։ Ընթանում են համապատասխան ընթացակարգեր՝ նրանց երկրից արտաքսելու նպատակով»,- նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։