Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները անցյալ ամիս Վրաստանից արտաքսել են 100 օտարերկրյա քաղաքացու
Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի և նախարարության այլ համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, անցյալ ամիս Վրաստանից արտաքսվել է 100 օտարերկրյա քաղաքացի։
ՆԳՆ տվյալներով՝ օգոստոսին ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Իրաքի, Եգիպտոսի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Սիրիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Քենիայի, Լիբանանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Բանգլադեշի, Բելառուսի, Լիտվայի, Նիգերիայի, Հայաստանի, Չինաստանի և Ղրղզստանի ընդհանուր առմամբ 100 քաղաքացի։ Գործող օրենսդրության համաձայն՝ նրանց բոլորին արգելվել է մուտք գործել երկիր։
«Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինն է։ Դեպարտամենտի իրավասություններից մեկն է Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը և նրանց Վրաստանից արտաքսման իրականացումը», – ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։