Միչիգանի մորմոնական եկեղեցում տեղի ունեցած կրակոցների և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի, վիրավորվել է ութ մարդ
CNN-ը հաղորդում է, որ Միչիգան նահանգի Գրանդ Բլան քաղաքի մորմոնական եկեղեցում տեղի ունեցած կրակոցների և հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս ութը՝ վիրավորվել։
Տեղական ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը պատարագի ժամանակ մտել է եկեղեցի, կրակ բացել և հրդեհ է բռնկել։ Հարձակվողը նույնականացվել է որպես 40-ամյա Թոմաս Ջեյքոբ Սանֆորդ, որին ոստիկանությունը կրակել և սպանել է։
Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնում են, որ հանրության համար այլևս սպառնալիք չկա։ Այնուամենայնիվ, նրանք կարծում են, որ այրված շենքում կարող են ավելի շատ դիակներ գտնվել։ Հարձակման դրդապատճառը դեռևս անհայտ է։
Իրավապահ մարմինները խուզարկում են տղամարդու սեփականությունը և ստուգում նրա բջջային հեռախոսի գրառումները։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ հարձակվողը միտումնավոր է հրդեհել եկեղեցին։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն միջադեպը հետաքննում է որպես «նպատակային բռնության ակտ»։