Միչիգան նահանգում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է երեք մարդ

ԱՄՆ-ում, Միչիգան նահանգում փոքր չափի ինքնաթիռ է կործանվել: Աղետի հետևանքով զոհվել է երեք մարդ, իսկ երեքը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինքնաթիռում գտնվում էր երկու օդաչու և չորս ուղևոր: Ինքնաթիռն Ինդիանապոլիսից ուղևորվում էր Լանսինգ:

Ավիաաղետի պատճառը դեռևս հայտնի չէ: