Միասնական ազգային քննությունների կապակցությամբ քննական կենտրոնների ուղղությամբ կնշանակվեն ավտոբուսային լրացուցիչ երթուղիներ
Միասնական ազգային քննությունների կապակցությամբ քննական կենտրոնների ուղղությամբ կնշանակվեն ավտոբուսային լրացուցիչ երթուղիներ

Միասնական ազգային քննությունների մեկնարկի կապակցությամբ դիմորդների և անձնակազմի ժամանակին ներկայանալու և անխափան տեղաշարժվելու համար քննական կենտրոնների ուղղությամբ հուլիսի 4-ից հուլիսի 27-ը կնշանակվեն լրացուցիչ ավտոբուսային երթուղիներ։ Այդ մասին այսօր մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Մետրոպոլիտենի «Ախմետելի թատրոն» կայարանի հարակից տարածքից հնարավոր կլինի շարժվել N39, N173, N177, N191 և N175 հանրակրթական դպրոցների ուղղությամբ, իսկ N117 հանրակրթական դպրոցի ուղղությամբ՝ մետրոյի «Վարկեթիլի» կայարանից։ Ինչ վերաբերում է N103 հանրակրթական դպրոցին, ապա ավտոբուսը նշված քննական կենտրոն կուղևորվի մետրոյի «Սամգորի» կայարանի վերին ելքից»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։

Նրա խոսքով, այս ուղղությամբ ավտոբուսը կշարժվի մինչև օգոստոսի 10-ը։