Միասին պետք է աչք ուղղենք կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մարտահրավերներին, մեծացնենք մեր պարտավորությունները՝ կառուցելու ավելի կանաչ, ավելի արդյունավետ և դիմացկուն հասարակություններ. Իրակլի Ղարիբաշվիլի
Միասին պետք է աչք ուղղենք կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մարտահրավերներին,- այս մասին «Twitter»-ում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ավելի կանաչ, ավելի բարեկեցիկ և դիմացկուն հասարակություններ կառուցելու համար անհրաժեշտ է, որ երկրները մեծացնեն իրենց ստանձնած պարտավորությունները։
«Ես ուրախ եմ սկսել իմ այցը Գլազգո՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովին: Աշխարհի երկրները պետք է աշխատեն միասին՝ լուծելու կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մարտահրավերները և մեծացնեն մեր պարտավորությունները՝ կառուցելու ավելի կանաչ, ավելի արդյունավետ և դիմացկուն հասարակություններ», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին։